Րաֆֆի Հովհաննիսյանը դարձյալ ժամանակ է տալիս Սերժ Սարգսյանին` այս անգամ մինչև մարտի 2-ը

Րաֆֆի Հովհաննիսյանը դարձյալ ժամանակ է տալիս Սերժ Սարգսյանին` այս անգամ մինչև մարտի 2-ը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Եղեգնաձորի բնակիչների հետ հանդիպմանը խոստացավ, որ մարդկանց հուսախաբ չի անելու: Նա դիմեց Սերժ Սարգսյանին և ասաց որ եթե գործող նախագահը ասելիք և անելիք ունի, ինքը սպասում է մինչև մարտի 2-ը:

«21 տարի առաջ ժողովուրդը փոխել է պատմության ընթացքը, և ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը խմբագրի այդ պատմությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդը խոստացավ, որ հինգ տարի հետո այլևս արտագաղթ չի լինելու, բոլոր մարած հույսերը վառվելու են:

 Ուշագրավ
---