Միլիարդատեր Փալմերը ներկայացրել է «Տիտանիկ 2»-ի գծագրերը, որը ծով դուրս կգա 2016թ.![]() 27 փետրվարի 2013 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերը, որը հայտարարել է «Տիտանիկի» պատճենը կառուցելու մտադրության մասին, հայտնել է, որ կան 1 մլն դոլարի դիմաց «Տիտանիկում» հայտնվել ցանկացողներ: Մինչդեռ տոմսերի գինը դեռ հայտնի չէ; Փալմերը Նյու Յորքում ներկայացրել է «Տիտանիկ 2»-ի գծագրերը, որը ծով դուրս կգա 2016թ.: Նավի երկարությունը կկազմի 270 մետր, քաշը՝ 40 հազար տոննա, 9 տախտակամածների վրա կլինեն 850 համարներ: «Տիտանիկ 2»-ը կունենա 2,6 հազար ուղևոր, որոնց կսպասարկեն անձնակազմի 900 անդամներ: Նավը կունենա 18 փրկարարական նավակ, ինչը բավարար է բոլորին տեղավորելու համար: Փալմերը պատմել է, որ իր արտաքին տեսքով նավը չի տարբերվի լեգենդար «Տիտանիկից», որը նավաբեկության ենթարկվենց 100 տարի առաջ և խորտակվեց: Ըստ նրա, բոլոր ուղևորները կստանան նախորդ դարասկզբի հագուստներ, առավել լավ զգալու համար այն ժամանակաշրջանի ոգին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |