Ադրբեջանցիները սադրանք են հրահրել Ֆրանսիայի խորհրդարանում27 փետրվարի 2013 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Ֆրանսիայի խորհրդարանում Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր ՀՅԴ-ն, ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև: Ըստ ականատեսների, երկու հոգի հրաժարվել են կանգնել ու մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթում զոհված հայերի հիշատակը: Նրանցից մեկը սկսել է բղավել: «Ես այստեղ եմ Խոջալուում սպանվածի փոխարեն»: Հայերը մոտենալով ադրբեջանցիներին մի քանի հարված են հասցրել նրանց: Ծեծկռտուքը դադարեցվել է ոստիկանության միջամտությունից հետո: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, միևնույն ժամանակ դահլիճում ներկա Ադրբեջանի դեսպանը սկսել է բարձր դատապարտել կատարվածը: Ծեծկռտուքը հրահրված էր, քանի որ դահլիճում ներկա էին ադրբեջանցի լրագրողներ ու հեռուստատեսությունը: «Այդ սադրանքն անընդունելի է, մենք ցույց կանցկացնենք Ադրբեջանի դեսպանատան առջև: Մենք բողոքելու ենք»,-հայտարարել է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների միության ասոցիացիայի համանախագահ Մուրադ Փափազյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |