ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻ ՀԵՏ28 սեպտեմբերի 2005 - 10:01 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ տիկին Տարյա Հալոնենին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ Ֆինլանդիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, հաղորդել են Մայր Աթոռի մամլո դիվանում: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ զարգացող ջերմ հարաբերությունների համար: Նա անդրադարձավ նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ֆինլանդիայի Լյութերական եւ Ուղղափառ եկեղեցիների միջեւ առկա եղբայրական կապերին, ինչպես նաեւ հիշեց 2002թ. Ֆինլանդիայի Լյութերական եկեղեցու առաջնորդ, Արքեպիսկոպոս Յուկա Պաարմայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, այլեւ 2004 թ. Ֆինլանդիայի Լյութերական եկեղեցու հրավերով Ֆինլանդիա կատարած պաշտոնական իր այցը: Նորին Սրբությունը նաեւ շնորհակալություն հայտնեց Ֆինլանդիայի նախագահին այն նպաստի համար, որ Ֆինլանդիան բերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդրում: «Հավատում ենք, որ բարին պիտի հաղթանակող լինի. այլ ճանապարհ չկա, քան փոխհամագործակցությամբ ապրել այս տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում», - ասաց Վեհափառ Հայրապետն իր խոսքում` անդրադառնալով եկեղեցիների եւ կրոնների պետերի կարեւոր դերին խաղաղության հաստատման գործում: Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ Հայաստանում ժողովրդավարական գործնթացների, ինչպես նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայիս գործունեության մասին կրթական եւ սոցիալական ոլորտներում: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |