Բաքվում ՌԴ դեսպանը փորձում է արդարանալ Ղարաբաղի մասին հոդվածի համար![]() 27 փետրվարի 2013 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ չի փոխվել: Հարկ չկա կասկածի տակ դնել այն «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության կողմից լրագրող Վ.Դուբնովի «Լեռնային Ղարաբաղը 25 տարում սովորել է չճանաչված լինել» հոդվածի պատճառով: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, հղում կատարելով պաշտոնական կայքում զետեղված Ադրբեջանում ՌԴ դեսպանատան մամլո ծառայության մեկնաբանության վրա, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մամեդգուլիևի հետ ունեցած հանդիպմանը: Ըստ դեսպանատան մամլո ծառայության, զրույցի արդյունքում Դորոխինը խոստացել է պաշտոնական Մոսկվային փոխանցել Ադրբեջանի ԱԳՆ դիրքորոշումն այդ հարցի շուրջ: Դեսպանը նաև ասել է, որ հոդվածն արտահայտում է Դուբնովի մասնավոր կարծիքը: Փետրվարի 25-ին «ՌԻԱ Նովոստի» գործակալության կայքում զետեղվել էր լրագրող Վ.Դուբնովի «Լեռնային Ղարաբաղը 25 տարում սովորել է չճանաչված լինել» հոդվածը, որի առնչությամբ Ադրբեջանում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |