Հարուցվել է քրեական գործ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թ. փետրվարի 27-ին հարուցվել է քրեական գործ` Վարագավան համայնքի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչին 5000 դրամ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ:

Մասնավորապես` Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ Ս. Մանուչարյանը ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն համայնքի ղեկավար Ս. Մանուչարյանը 2013թ. փետրվարի 17-ին գյուղապետարանում իրեն որպես ընտրակաշառք է տվել 5000 դրամ գումար` փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում համայնքի ղեկավարի նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելու համար:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---