Էթիկայի հանձնաժողովն այսուհետ կքննարկի պատգամավորների բացակայությունների հարցը![]() 27 փետրվարի 2013 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հաստատեց «Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Այսուհետ պատգամավորների անհարգելի բացակայությունների հարցը քննարկելու է Էթիկայի հանձնաժողովը: Ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին օրենքի նախագծին: ԲՀԿ-ն դեմ է էթիկայի հանձնաժողովին գերհնարավորություններ տալու հանգամանքին, այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ ԲՀԿ պատգամավորը շատ խիստ է: Թեև սկզբում պատգամավորների բացակայությունների հարցն էթիկայի հանձնաժողովում քննարկելուն դեմ էր նաև նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՀԿ խմբակցությունն ամբողջությամբ կողմ քվեարկեց օրինագծին: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ հաստատվեց 59 կողմ, 32 դեմ և 2 ձեռնպահ ձայներով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |