Հրայր Ուլուբաբյան. Ադրբեջանցիների թիրախում Սումգայիթը չէր, այլ Ստեփանակերտը. Ծրագիրը հետո փոխվեց

Հրայր Ուլուբաբյան. Ադրբեջանցիների թիրախում Սումգայիթը չէր, այլ Ստեփանակերտը. Ծրագիրը հետո փոխվեց

PanARMENIAN.Net - 1989թ-ի փետրվարի 26-ին կազմակերպված ջարդերը կազմակերպված էին ամենաբարձր մակարդակով Բահիրովի գլխավորությամբ, ով եկավ Սումգայիթ հրամաններ տվեց, որից հետո 4 օր շարունակ եղավ ջարդ: Ադրբեջանի Կենտկոմի նախարարները՝ Էմիլ Բեյի նախագահությամբ, 3 օր շարունակ միտինգներ էին անում, որի ժամանակ կոչ էին անում Ադրբեջանից դուրս անել հայերին: Մի ամբողջ օր ժողովրդին լարեցին հայերի դեմ, փակեցին դուրս տանող բոլոր դռները, որպեսզի հայերը չկարողանան ելք ու մուտք անել: «Փետրվարի 27-ին ամբողջ ժողովրդին փողոցում վայրագորեն սպանելուց հետո, 28-29-ին արդեն ներխուժում էին բնակարաններ, դուրս բերում ժողովրդին փողոց բռնաբարում, տարբեր այլանդակություններ անում, իսկ զորքը հրաման չուներ միջամտելու այդ զազրելիդեպքերին, որ իրականացնում էին Ադրբեջանցիները, զորքին հրամայված էր կատարել բռնագաղթը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Սումգայիթի դեպքերին, ցավով նշեց Սումգայիթում զոհվածների վստահված անձ, «Сумгаит…Геноцид…Гласность?» գրքի համահեղինակ Հրայր Ուլուբաբյանը:

«Ի սկզբանե այս ջարդերը կազմակերպված էին, ես այն կարծիքին եմ, որ թիրախում Սումգայիթը չէր, այլ Ստեփանակերտը: Փետրվարի 14-ին Ադրբեջանում ցույցեր եղան, որից հետո լուրեր տարածվեցին, որ ջարդ պիտի սկսվի Ստեփանակերտում, բայց ոչ բոլորը հավատացին այդ լուրերին: Հայտարարությունը բավականին հիմնավորված էր, փետրվարի 22-ին լուրջ բախում եղավ Ասկերանում, Ադրբեջանը հասկացավ, որ Ստեփանակերտը լուրջ թիրախ չէր:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՍԴ խորհրդական, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, իրավաբան, դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ավելացրեց.«Սումգայիթում 250.000 բնակիչ կար, որից 18.000-ը հայ էր: Փախստականներ չեն եղել, միայն Սումգայիթի հայերն են եղել ջարդի ժամանակ»:

«Մեզ ասում էին, որ զոհվել է ընդամենը 29-ը հայ, այնինչ 1989թ-ին ես ապացուցեցի, որ 100-ից ավելի զոհ ենք ունեցել: Ադրբեջանից մեզ եկավ մահացածների ցուցակ, որտեղ կային մարդիկ, ովքեր մինչև հիմա կենդանի են»-, ասաց Հրայր Ուլուբաբյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---