Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Լիտվայի ԱԳՆ-ին27 փետրվարի 2013 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Լիտվայի ԱԳՆ-ին Լիտվայի Հանրապետություն - Արցախի Հանրապետություն բարեկամության խումբ ստեղծելու առնչությամբ: Այդ մասին «Թրենդ» գործակալությանն են հայտնել Լիտվայում Ադրբեջանի դեսպանատանը: «Դա մի քանի հայամետ պատգամավորների նախաձեռնությունն է և չունի պաշտոնական հիմնավարում»,-ասել են դեսպանատանը: Լիտվայում Ադրբեջանի դեսպան Հասան Մամեդզադեն այդ հարցի շուրջ հանդիպումներ է ունեցել Լիտվայի Սեյմի ու ԱԳՆ ղեկավարության հետ: «Երկու հանդիպումներում էլ Լիտվայի պաշտոնյաները հաստատեցին, որ այս նախաձեռնությունը երկրի պաշտոնական դիրքորոշումը չէ: Լիտվայի պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղի հարցում անփոփոխ է մնում»,-ասել են դեսպանատանը: Այժմ Ադրբեջանի դեսպանությունը սպասում է իր նոտայի պատասխանին: Փետրվարի 26-ին Լիտվայի Սեյմում ընդունվել է Լիտվայի Հանրապետություն - Արցախի Հանրապետություն բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել ցուցարարներին «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա |