ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավարը կարևորում է ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացումը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավարը կարևորում է ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացումը

PanARMENIAN.Net - Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը փետրվարի 26-ին Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում հյուրընկալել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավար, դեսպան տիկին Հեյդի Թագլիավինիին: Հանդիպման ընթացքում Ա. Ղազինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր այս կարևոր առաքելության շրջանակներում կատարված աշխատանքի և Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն օժանդակելու համար, ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում փետրվարի 18-ին կայացած ընտրությունների ընթացքը, նախընտրական գործընթացն ու հետընտրական զարգացումները:

Առաքելության ղեկավար, դեսպան տիկին Թագլիավինիի կողմից հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման և ժողովրդավարական կրթության խնդիրներին:

 Ուշագրավ
---