Քաղաքացուց պահանջել են վերադարձնել 128 հազար դրամ գործազրկության նպաստը27 փետրվարի 2013 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Գործազուրկի կարգավիճակ ունեցող Ռուզաննա Սարգսյանը 10 ամիս շարունակ գործազրկության նպաստ է ստացել, սակայն մեկ օր ժամկետով թարգմանչական ծառայություն մատուցելուց հետո զբաղվածության տարածքային կենտրոնից տեղեկացվել է, որ որպես գործազրկության նպաստ 128 961 դրամ ստացված ֆինանսական միջոցները պետք է վերադարձնի, քանի որ զբաղվել է անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ: Ռուզաննա Սարգսյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին: Բարձրացված հարցի կապակցությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն հասցեագրած գրությամբ Պաշտպանի կողմից վկայակոչվել է օրենսդրական այն հիմնավորումը, որ դիմումատուի կողմից իրականացված մեկօրյա թարգմանչական գործունեությունը չի կարող որակվել որպես անհատ ձեռնարկատիրական գործունեություն: Իսկ բնակչության զբաղվածության և գործազրկության ոլորտի օրենսդրությամբ` անձը համարվում է չզբաղված քանի դեռ չի իրականացրել օրենքով նախատեսված գործունեության տեսակներից որևէ մեկը (այս դեպքում անհատ ձեռնարկատիրություն): Բացի այդ Ռուզաննա Սարգսյանը թարգմանչական գործունեություն իրականացրել է ծառայությունների մատուցման պայմանագրով և իրավաբանորեն հաշվառված չի եղել որպես անհատ ձեռնարկատեր: Պաշտպանի միջնորդության արդյունքում հարցը քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և որոշվել է, որ որպես գործազրկության նպաստ ստացված գումարները քաղաքացու կողմից ենթակա չեն վերադարձման: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա |