Ա. ՄԻՀՐԱՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍԱՄՑԽԵ ՋԱՎԱԽԵԹԻԻՑ ՌԴ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼ ԵՌԱԿՈՂՄ ՁԵՎԱՉԱՓՈՒՄ28 սեպտեմբերի 2005 - 13:27 AMT PanARMENIAN.Net - «Վրաստանի Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանից ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերումը կապված է ոչ միայն Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխհարաբերությունների, այլեւ շրջանի հայ համայնքի հետ»,- Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում «Համաշխարհային հայկական Կոնգրեսի» եւ «Ռուսաստանի հայերի միության» օրերի շրջանակում այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Նրա կարծիքով` այդ ոչ միայն Վրաստանի, այլեւ Ռուսաստանի եւ Հայաստանի խնդիրն է , այդ պատճառով անհրաժեշտ է հանդիպում անցկացնել երեք պետությունների ձեւաչափում` Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի, եւ որոշումը պետք է ընդունվի այդ երեք երկրների կողմից, որպեսզի խուսափել հակամարտությունից: «Դա բխում է բոլոր երեք պետությունների շահերից»,- նշել է Ա.Միհրանյանը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |