Հենրիխ Մխիթարյան. Ես երբեք չեմ ընդունում գովեստը, եթե գիտեմ, որ վատ եմ խաղացել![]() 27 փետրվարի 2013 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ միշտ երազել է լավ համբավի մասին և դրա համար երկար ճանապարհ է անցել: «Միշտ էլ ի դժվար է ինչ- որ բանի հասնելը, փոխարենը, շատ հեշտ է այն կորցնել մեկ րոպեում: Այնպես որ, ես գիտեմ այն ամենի գինը, ինչին հասել եմ, և հուսով եմ, որ երբեք չեմ կորցնի: Երբեմն ես հատուկ լսում եմ, թե ինչ են խոսում իմ մասին: Դա շատ հաճելի է և խթանում է հետագայում ավելի լավ աշխատել»,-Մխիթարյանի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եթե իր հասցեին քննադատությունը համապատասխանում է իրականությանը, նա լավ է ընդունում այն, քանի որ դա վկայում է այն մասին, որ նա ավելի լավ խաղալու պոտենցիալ ունի: «Ես երբեք չեմ ընդունում գովեստը, եթե գիտեմ, որ վատ եմ խաղացել: Այժմ իրավիճակը փոխվել է. երբ ես վատ եմ խաղում, իմ հայրենակիցները սկսում են քննադատել ինձ, իսկ նախկինում միայն գովում էին»,-ասել է նա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |