Կ. Միրզոյանը վստահ է, որ Լիտվա-ԼՂՀ բարեկամական խումբը Լիտվայի Սեյմում օրինակելի նախադեպ կդառնա այլ երկրներում![]() 27 փետրվարի 2013 - 18:27 AMT PanARMENIAN.Net - 2013 թ. փետրվարի 26-ին Լիտվայի Հանրապետության խորհրդարանում՝ Սեյմասում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետություն–Արցախի Հանրապետություն բարեկամության պատգամավորական նորաստեղծ խմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև լիտվացի այլ խորհրդարանականներ, Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննեսյանը: Նախարարը ողջունել է բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությունը՝ այն բնութագրելով որպես ժողովրդավարության սկզբունքների հիման վրա անկախ պետականության կերտման ճանապարհին ԼՂՀ ժողովրդի ունեցած ձեռքբերումների անաչառ գնահատական: Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ այն օրինակելի նախադեպ կհանդիսանա այլ երկրներում ևս Արցախի ժողովրդի կամաարտահայտությանը սատարելու համար` անդառնալի դարձնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը: Հանդիպման արդյունքում երկուստեք կարևորվել է խորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնական բնույթ հաղորդել դրան, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |