ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԲԱՐԴ ԵՎ ՓԽՐՈՒՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է28 սեպտեմբերի 2005 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բարդ գործընթաց է եւ այդ պատճառով նաեւ` փխրուն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Նրա խոսքերով, բանակցային գործընթացում հաջողության ամենկարեւոր գործոններից մեկը կողմերի անկեծությունն է փոխադարձ զիջումների հարցում: Կողմերը նաեւ պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից եւ նախաձեռնություններից, որոնք կարող են խոչընդոտել եւ դանդաղեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրականացվող գործընթացը: Հայկական կողմը դրական է գնահատել օգոստոսի 27-ին ԱՊՀ շրջանակներում Կազանում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը եւ այն առաջխաղացում է համարում բանակցային գործընթացում: Ինչպես նշել է հայ դիվանագետը, լավատեսության հիմք է ծառայել այն, որ երկու երկրների արտգործնախարարները պետք է շարունակեն իրենց աշխատանքները Պրահայի գործընթացի շրջանակներում, հիմնվելով Կազանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Միեւնույն ժամանակ Ադրբեջանում ավելի հաճախակի են սկսել հայտարարել «ռազմական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու հնարավորության» մասին, ինչը չի նպաստում փոխզիջման եւ փոխադարձ զիջումների մթնոլորտի ձեւավորմանը Ադրբեջանի հանրության շրջանում: Մյուս կողմից, Ադրբեջանը փորձում է ստեղծել Մինսկի գործընթացին զուգահեռ գործընթացներ, եւ անթույլատրելիորեն տարանջատում է բանակցային գործընթացի առանցքային հարցերը, դարձնելով դրանք քննարկության առարկա տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Նման գործողությունները կարող են կործանարար լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար` ստիպելով Հայաստանին դուրս գալ բանակցային գործընթացից, եզրակացրել է Ա.Սմբատյանը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |