Ֆրանսիայի Ազգային ժողովում ԼՂ ժողովրդի ապագայի հեռանկարներին նվիրված կոնֆերանս է տեղի ունեցել![]() 27 փետրվարի 2013 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովում Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի և Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ կայացավ կոնֆերանս, որին ներկա էին մի շարք ֆրանսիացի սենատորներ և պատգամավորներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ղեկավարներ, լրագրողական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, կոնֆերանսի ընթացքում ելույթով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը: Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի «Հայ դատի» գրասենյակին միջոցառումը նախաձեռնելու համար` դեսպան Չիտեչյանը ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության պատմական ակունքները և 1988 թվականին Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը, որին ի պատասխան կազմակերպվեցին և իրականացվեցին հայերի ջարդերը Սումգայիթում: «Արցախի ժողովրդի կողմից իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը պետք է իրավական ճանաչում ստանա. որևէ տրամաբանությամբ չի կարելի բացատրել, թե ինչու մի ժողովուրդ, որն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը, այնուհետև հարկադրված եղել ամրագրելու այն պատերազմում, պետք է մաս կազմի իր դեմ պատերազմ սանձազերծած պետության», - ընդգծեց դեսպան Չիտեչյանը: Շանունակելով իր խոսքն Ադրբեջանում վերջին տարիներին կատարվող մտահոգիչ զարգացումների վերաբերյալ` դեսպանը, մասնավորապես, նշեց պետական մակարդակով հայատյացության ցայտուն դրսևորումները, ինչպիսիք են Գուրգեն Մարգարյանին ապանած ադրբեջանցի հանցագործի հերոսացումը և հայտնի գրող Աքրամ Այլիսլիի դեմ ուղղված` բռնատիրական ռեժիմին բնորոշ արշավը` հավելելով, որ «Ադրբեջանի ներկայիս ղեկավարության կողմից արվում է ամեն հնարավոր քայլ ադրբեջանական հասարակությանը ոչ թե խաղաղությանը, այլ պատերազմի պատրաստելու նպատակով»: «Այսօր Ադրբեջանն ամեն կերպ փորձում է մոռանալ կամ տպավորություն ստեղծել թե մոռացել է այն պատմական իրողությունը, որ հրադադարի եռակողմ պայմանագիրը 19 տարի առաջ աղերսվել է հենց իր կողմից` ընդ որում խնդրելով հրադադարը Արցախի իշխանություններից»,-հայտարարել է դեսպանը և եզրափակել իր խոսքը խաղաղության և հանդւորժողականության կոչով: Կոնֆերանսի ընթացքում ելույթներով հանդես եկան նաև ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհանես Գևորգյանը և Ֆրանսիայի Ազգային Ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ռենե Ռուքեն: Միջոցառման ավարտին` ներկաների կողմից Սումգայիթյան ջարդերի զոհերին մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգանքի պահին, դահլիճում մինչ այդ աննկատ գտնվող երկու ադրբեջանցի երիտասարդ լկտի սադրանքի փորձ նախաձեռնեցին, որը կանխվեց կազմակերպիչների կողմից և սադրիչները հրավիրվեցին դահլիճից դուրս:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |