Ուսանողները նամակ են գրել ԿԳ նախարարին և խնդրել կանխել ուսումնական գործընթացի խախտման փորձերը

Ուսանողները նամակ են գրել ԿԳ նախարարին և խնդրել կանխել ուսումնական գործընթացի խախտման փորձերը

PanARMENIAN.Net - Քաղաքական պայքարի ընթացքում վերջին օրերին խախտվում են մի շարք քաղաքացիների կրթության իրավունքը: Նման կարծիքի է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նախարարը նկատեց, որ դասադուլն ուղեկցվում է վիրավորական արտահայտություններով, սադրանքներով, որոնք շարունակվում են նաև համացանցում: Ըստ Արմեն Աշոտյանի՝ ուսանողների մեծամասնությունն, անկախ իրենց քաղաքական հայացքներից, ցանկանում են իրացնել իրենց կրթության իրավունքը:Նախարարը նկատեց, որ արդեն երրորդ օրն է՝ դասադուլի փորձերը ձախողվում են:

«Հայ ուսանողությունը թույլ չի տալիս, որ մի խումբ ակտիվիստներ փորձեն անհասկանալի քաղաքական նպատակների համար խոչընդոտել իրենց կրթություն ստանալու իրավունքը, որոնց ի պաշտպանություն անգամ հանդես չի գալիս ընդդիմության այն թեկնածուն, ով պարտվել է նախագահական ընտրություններում, ով երբեք չի արտահայտվել դասադուլի կապակցությամբ», - ասաց նա:

Արմեն Աշոտյանը նամակներ է ստացել շատ ուսանողներից, նրանք խնդրել են կանխել ուսումնական գործընթացի խախտման փորձերը: Նախարարը կոչ արեց ուսանողներին իրենց կրթության իրավունքը ոտնձգություններից պահելու պայքարի ընթացքում զերծ մնալ ուսանողին ոչ բնորոշ պահվածքից, զերծ մնալ ՀՀ օրենքների խախտումից, զերծ մնալ սադրանքներին տրվելու գործողություններից, այլապես կարող է տեղի ունենալ բևեռացում, բախում:Նա նաև նշեց, որ ուսանողը պարտավոր է ենթարկվել բուհի կանոնադրությանը, ուսանողն իրավունք ունի և պետք է տնօրինի իր քաղաքական և քաղաքացիական ազատությունները, բայց դա պետք է անի բուհից դուրս:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---