Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Կահիրեում27 փետրվարի 2013 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսում ՀՀ դեսպանության և Հայոց Առաջնորդարանի համատեղ ջանքերով տեղի է ունեցել«Ցեղասպանությունից մինչև Սումգայիթ» խորագրով հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ջարդերի 25–րդ տարելիցին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Բացման խոսքով հանդես է եկել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը: Զուգահեռներ անցկացնելով Հայոց ցեղասպանության և սումգայիթյան ջարդերի միջև` ՀՀ դեսպանը մատնանշել է մարդկության նկատմամբ այդ հանցագործությունների օրգանական կապը և, որպես ընդհանրություն ընդգծել, որ երկու դեպքում էլ իրական ոճրագործները մնացել են անպատիժ և չեն տրվել լիարժեք գնահատականներ: Ելույթ են ունեցել ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը և ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, դոկտոր պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը։ Ռուբեն Սաֆրաստյանը, մասնավորապես, անդրադարձել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ծրագրի ծագման և զարգացման փուլերին` ընդհուպ մինչև իրագործում: Նա խոսել է այն վավերական փաստաթղթերի մասին, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանության` երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված լինելու փաստը: Կարեն Խաչատրյանն իր ելույթում նշել է, որ ի պատասխան ԼՂԻՄ ազգաբնակչության ինքնորոշման օրինական պահանջի, Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները 1988թ. փետրվարին կազմակերպեցին և իրագործեցին Սումգայիթի հայերի ջարդերը: Նա հավելել է, որ Սումգայիթը հայերի էթնիկական զտման ծրագրի միայն սկիզբն էր: Սումգայիթին հետևեցին Բաքվի, Գանձակի, Մարաղայի և այլ բնակավայրերի հայերի ջարդերը։ Բանախոսները վերջում պատասխանել են ներկաների հարցերին։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է բուլղարացի լրագրող և հրապարակախոս Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ֆիլմը։ Հանդիսությունը եզրափակվել է Կահիրեի Հայոց Թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի փակման խոսքով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |