Հունաստանի մի շարք քաղաքաներում Սումգայիթի զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել27 փետրվարի 2013 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Հունաստանի Աթենք, Սալոնիկ և Կոմոթինի քաղաքներում տեղի են ունեցել 1988թ. Սումգայիթում իրագործված ոճրագործության 25-ամյակի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ:Աթենքի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիում տեղի է ունեցել եպիսկոպոսական պատարագ և հոգեհանգիստ` Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ և Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանի, Հունահայոց Ազգային Վարչության ատենապետի ու անդամների, ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցչի, Հոգաբարձության անդամների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ: Սրբազան հայրը իր քարոզում անդրադարձել է Սումգայիթի անմեղ հայ բնակչության հանդեպ կատարած ոճրագործությանը: Հոգեհանգստի արարողություններ են անցկացվել Աթենքի Սբ.Աստվածածին ու Սալոնիկիի Սբ.Աստվածածին եկեղեցիներում: Սալոնիկիումներկա էին Ազգային վարչության և թաղային խորհրդի, համայնքային միությունների ներկայացուցիչներն ու անդամները, ինչպես նաև Սալոնիկի մարտական ապահովման սպայական ռազմական դպրոցում ուսանող հայ կուրսանտներ: Քարոզում հոգևորականները խոսել են սումգայիթյան ջարդերի մասին, որոնց զոհ են դարձել անմեղ հայրենակիցները: Կոմոթինիի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ և հոգեհանգիստ է մատուցել Թրաքիայի հոգևոր հովիվ Տ. Պողոս քահանա Բալթայանը` թաղային խորհրդի և գաղութային միությունների ներկայացուցիչների ներկայությամբ: Մեկ րոպե լռությամբ ոտնկայս հարգվեց զոհերի հիշատակը: Տեղի է ունեցել դափնեպսակի զետեղում թաղային խորհրդի փոխատենապետ Միհրան Եսայանի կողմից: Հունաստանում միջոցառումների մեկնարկը տրվել էր փետրվարի 17-ին` երկրի հյուսիասային Կավալա քաղաքի Ս. Խաչ եկեղոցում` Տ. Պողոս քահանա Բալթայանի կատարած պատարագով և հոգեհանգստի արարողությամբ: Միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին տեղական զանգվածային լրատվության միջոցների կողմից: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը |