ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐ ՌԱՇԻԴ ՆՈՒՐԳԱԼԻԵՎԸ28 սեպտեմբերի 2005 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստան է ժամանել Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը: Նրանից բացի Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում էին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պատվիրակությունները` ներքին գործերի նախարարների գլխավորությամբ: Մոտ ժամանակներս ակնկալվում է վրացական, ուկրաինական, մոլդավական եւ ադրբեջանական պատվիրակություններով երկրորդ ինքնաթիռի ժամանումը: Ադրբեջանական պատվիրակների ժամանումը Հայաստան դեռեւս հարցական է, քանի որ նրանց կողմից մինչ այժմ չի ստացվել դրական կամ բացասական պատասխան: Նշենք, որ սեպտեմբերի 29-30 Երեւանում տեղի կունենա ԱՊՀ երկրների Ներքին գործերի նախարարների խորհրդի (ՆԳՆԽ) նիստը: Նիստի աշխատանքներին կմասնակցեն նաեւ ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համակարգող կոմիտեի պատվիրակությունը, ԱՊՀ Գործադիր կոմիտեի պատվիրակությունը Վլադիմիր Ռուշայլոի գլխավորությամբ, ԱՊՀ անդամ-երկրների հակաահաբեկչական կենտրոնի, Ինտերպոլի, Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության պատվիրակությունները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |