ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ ԿՍԱՏԱՐԵՆ ՈՐՈՇՄԱՆԸ, ԸՍՏ ՈՐԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ԿԼԻՆԻ ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Այսօր Թբիլիսիյում Եվրահանձնաժողովի շենքի մոտ տեղի կունենա ցույց ի պաշտպանություն այն որոշմանը, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ընդունվի որպես նախապայման Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու հարցում: Ակցիայի շրջանակներում նախատեսվում է մոմավառություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցույցին կմասնակցեն շուրջ 100 հոգի երախտագիտություն հայտնող պաստառներով Եվրամիության անդամ երկրների բոլոր պետական լեզուներով, ինչպես նաեւ վրացերեն եւ հայերեն: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանն են հայտնել վիրահայերի «Նոր սերունդ» միավորման մամլո ծառայությունում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---