Հայաստանն անդամակցեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին![]() 28 փետրվարի 2013 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Վիեննայում բացվեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի հինգերորդ գլոբալ ֆորումը, որի նպատակն է համախմբել միջազգային հանրությանը ծայրահեղականության դեմ՝ միջմշակութային և միջկրոնական երկխոսության ու համագործակցության միջոցով։ Ֆորումի բացումը կատարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը։ Ֆորումի աշխատանքներին մասնակցում են 136 երկրների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, համաժողովի աշխատանքներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ելույթով։ Իր խոսքում նախարար Նալբանդյանն նշեց, որ հանդուրժողականությունը, այլոց ազգային, մշակութային և կրոնական ժառանգության հանդեպ հարգանքը ներդաշնակ և խաղաղ համակեցության նախապայմաններից է։ ԱԳ նախարարը ընդգծեց, որ Հայաստանը միանում է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին բարի կամքով և վճռականությամբ` աշխատելու անդամ երկրների հետ բազմազանության և քաղաքակրթությունների ներդաշնակության դրական ուղերձը առաջ մղելու նպատակով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |