Թուրքական մամուլում ամենից շատ են թշնամական հրապարակումները հայերի ու հրեաների մասին![]() 28 փետրվարի 2013 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի հիմնադրամը զեկույց է հրապարակել, որտեղ նշվում է, որ ամենից շատ են թշնամական հրապարակումները հայերի ու հրեաների մասին: Հիմնադրամը 16 թերթի դիտարկում է անցկացրել 2012թ. սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Հայերից ու հրեաներից հետո բացասական են գրում հույների և ընդհանրապես քրիստոնյաների մասին, հետո սեռական փոքրամասնությունների ու կանանց մասին: Ատելության առարկա են հանդիսանում նաև քրդերը: Հայերի ու հրեաների հանդեպ թշնամաբար տրամադրված թերթերի եռյակը հետևյալն է. Yeni Akit, Milli Gazete и Yeni Mesaj:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |