Կառավարությունը մերժել է Արմավիրի քաղաքապետի հրաժարականի դիմումը![]() 28 փետրվարի 2013 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ի նիստում կառավարությունը մերժեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի վերաբերյալ դիմումը: Անդրադառնալով այդ հարցին՝ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը պարզաբանել է, որ նախարարությունում աշխատանքային քննարկում է եղել այդ հարցի վերաբերյալ, պարզելու համար, թե ինչի հետ է կապված հրաժարականի մասին դիմումը: Փետրվարի 25-ին Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավար Ռուբեն Խլղաթյանը դիմում էր ներկայացրել հրաժարականի մասին, որը համայնքի ավագանին ի գիտություն էր ընդունել: Կազմվել է համապատասխան արձանագրություն, որը փոխանցվել է տարածքային կառավարման նախարարություն: Վաչե Տերտերյանը նշել է, որ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի մասին հայտարարությունը չի բխում որպես համայնքի ղեկավար իր լիազորությունների կատարման թերացումից, և կրում է զուտ հուզական բնույթ: «Հաշվի առնելով այն փաստը, որ Արմավիրի քաղաքապետը ընտրվել է 2011թ. մարտի 20-ին և դեռևս չի լրացել նրա պաշտոնավարման նույնիսկ կեսը, ինչպես նաև այն, որ Արմավիրում շարունակվում է ծրագրերի իրականացումը, առաջարկում ենք մերժել հրաժարականը»,- ասել է փոխնախարարը: Իր հերթին վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ նման մոտեցումը ճիշտ է: «Հրաժարականները չպետք է պայմանավորված լինեն քաղաքական գործընթացներով, այլ բուն պարտականությունների հետ են կապված»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |