Ալեքսանդր Ամարյանը խոստանում է ասել, թե ՀՀ նախագահի թեկնածուներից ով է աղանդավոր28 փետրվարի 2013 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Վերջերս լուրեր տարածվեցին այն մասին, որ Հայաստանում ներթափանցել են նոր աղանդներ, մինչդեռ դրանք բոլորովին էլ նոր աղանդներ չեն: Դրանցից մի քանիսը պարզապես վերանվանվել են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը: ««Աստծո հարսնացուներ» աղանդը նոր աղանդ չէ: Այն առաջացել է Ուկրաինայի գունավոր հեղափոխության ժամանակ՝ 2003 թվականին: Այն մտնում է «Աստծո դեսպանատուն» հոգևոր կառույցի մեջ, որի հայաստանյան մասնաճյուղը կոչվում էր «Կենդանի հավաք»: Հետգայում այն դուրս եկավ կառույցի կազմից և դարձավ առանձին ուղղություն»,-հավելեց Ամարյանը: Ինչ վերբերում է նրան, թե ինչու այս աղանդների մասին խոսակցությունները գլուխ բարձրացրին հենց ընտրությունների ժամանակ, ապա ըստ Ամարյանի` դա պայամանվորված է թեկնածուներից մեկի աղանդավոր լինելու հետ: Ամարյանը չցանկացավ բացել փակագծերը և նշել թե կոնկրետ որ թեկնածուին է վերաբերում խոսքը. «Ես զերծ կմնամ անուններ նշելուց, քանի որ հետընտրական գործընթացները դեռ շարունակվում են: Երբ դրանք ավարտվեն, այդ ժամանակ էլ կբացեմ փակագծերը»,-նշեց կենտրոնի նախագահը և հավելեց, որ կրոնական աղանդների դերը մեծ է յուրաքանչյուր պետության քաղաքականության մեջ: Ինչ վերբերում է ավետարանչական եկեղեցուն, ապա Ամարյանը այն որակեց, որպես ՀԿ կցորդ, որի ղեկավարները նշանակվում են արտերկրյա կառույցներից: Մարդիկ հաճախ ընդգրկվում են աղանդավորական խմբերում, քանի որ դրանք ֆինանսավորվում են արտերկրից, որի 10 տոկոսը բաժին է հասնում աղանդի հետևորդներին: Ամարյանը նշեց նաև, որ որոշ աղանդներով չափից շատ տարվելու դեպքում մարդու մոտ ի հայտ են գալիս հոգեկան շեղումներ: Նման դեպքեր են նաև Հայաստանում կան: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ |