Վարչապետը հանձնարարել է ոստիկանությանը ավելի լավ իրազեկել վարորդներին արագաչափերի ու տեսախցիկների մասին

Վարչապետը հանձնարարել է ոստիկանությանը ավելի լավ իրազեկել վարորդներին արագաչափերի ու տեսախցիկների մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի ավտոճանապարհներին տեսախցիկների և արագաչափերի տեղադրումից հետո վարորդները բազմիցս հարց են բարձրացրել այն մասին, որ դրանք ոչ միշտ են պատշաճ վայրերում տեղադրվում, արագությունները միշտ չէ, որ ճիշտ են սահմանվում, իսկ տուգանքները մեծ են:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը այս հարցերի շուրջ պարզաբանումներ պահանջեց Հայաստանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից: Վերջինս բացատրեց, որ սարքերը տեղադրվել են ռիսկային գոտիների ուսումնասիրությունների հիման վրա: Օսիկյանը նշեց, որ 2012 թ. Երևանում մահվան ելքով պատահարները 30%-ով կրճատվել են, այն դեպքում, երբ 2008թ. սկսած ավելանում էին տարեկան 30%-ով:

Վարչապետը նշեց, որ արագաչափերի ու տեսախցիկների տեղադրման հետ կապված հարցերը չեն նվազում, հարկավոր է մարդկանց պարզաբանումներ տալ և խուսափել սուբյեկտիվիզմից: Վարչապետը նշեց, որ հաճախ արագաչափերի մոտ վարորդները դանդաղ են քշում, անցնելուց հետո այդ հատվածը, արագացնում են ընթացքը: Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը մատնանշել է Մասիվի հատվածը, Սևանի մայրուղին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---