Փոխվել են Հայաստանի և Վրաստանի միջև գործող կոնտեյներային գնացքի սակագները![]() 28 փետրվարի 2013 - 14:52 AMT PanARMENIAN.Net - 2013 թվականի փետրվարի 1-ից Վրացական երկաթուղին 3,5%-ով թանկացրել է սակագները 20-ֆուտանոց կոնտեյներների փոխադրման համար և հրաժարվել է 40-ֆուտանոց կոնտեյներների տեղափոխման ժամանակ կիրառվող 0,82 չափով նվազեցնող գործակցից: Հայկական բեռնափոխադրողների համար հնարավոր գնային ճնշումների նվազեցման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փետրվարին զսպում էր բեռնափոխադրումների սակագների թանկացումը սեփական ռեսուրսների հաշվին: Սակայն ղեկավարվելով Վրացական երկաթուղու հետ կնքված Միջազգային երկաթուղային հաղորդակցությունում գործող կոնտեյներային գնացքի կազմակերպման մասին համաձայնագրով և ձեռքբերված պայմանավորվածություններով՝ 2013 թվականի մարտի 1-ից Հայաստանի տարածքում գործողության մեջ են դրվում նոր սակագներ: Այսպիսով, սակագինը մեկ 40-ֆուտանոց բեռնված կոնտեյների համար կկազմի 0,96 դոլար մեկ տոննա-կմ համար՝ նախկին 0,78-ի դիմաց, իսկ դատարկ կոնտեյների համար՝ 0,48 դոլար՝ նախկին 0,39-ի դիմաց: Բեռնված և դատարկ 20-ֆուտանոց կոնտեյների համար սակագինը կկազմի համապատասխանաբար 0,56 և 0,28 դոլար մեկ տոննա-կմ համար՝ նախկին 0,54-ի և 0,27-ի դիմաց: Նշենք նաև, որ ՀԿԵ-ն վերջին 3 տարիներին զսպում էր բեռնափոխադրումների սակագների աճը, իսկ սակագներն ավելացվել են միայն 2013 թվականի հունվարի 1-ից, հայտնում է ՀԿԵ մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |