ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Տալվիտիեին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Քննարկվել են Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության շրջանակում նախատեսված համագործակցության գործնական ծրագրին առնչվող հարցեր: Կողմերը քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին ու զարգացման ծրագրերին: Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյկի Տալվիտիեն կարեւորել են սահմանադրական փոփոխությունները` դրանք գնահատելով որպես Հայաստանում ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդման նոր հնարավորություն:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---