ՀՀ դեսպանը Խոջալուի իրողությունն է ներկայացրել Կանադայի խորհրդարանում Կառավարության ղեկավարին

ՀՀ դեսպանը Խոջալուի իրողությունն է ներկայացրել Կանադայի խորհրդարանում Կառավարության ղեկավարին

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց նախարար, Կանադայի խորհրդարանում Կառավարության ղեկավար Պետեր վան Լոանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ խորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Դեսպան Եգանյանը նախարարի հետ զրուցեց Խոջալուի դեպքերի մասին` ներկայացնելով իրականությունը իրադարձությունների վերաբերյալ և ընդգծելով, որ Ադրբեջանը որդեգրել է նշված ողբերգությունը կեղծ քարոզչությանը ծառայացնելու ճանապարհը: ՀՀ դեսպանը ողջունեց կանադական իշխանությունների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանը և հայ ժողովուրդը երախտապարտ են Կանադայի խորհրդարանին և կառավարությանը Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---