Գյուղացիները կրկին կկարողանան արտոնյալ վարկեր ստանալ գարնանացանի համար![]() 28 փետրվարի 2013 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը շարունակում է վարկերի սուբսիդավորման ծրագիրը, որի նպատակն է աջակցել գյուղացիներին գարնանացանի ու աշնանացանի աշխատանքները կազմակերպելու համար: Ինչպես ասել է գյուղնախարար Սերգո Կարապետյանը կառավարության այսօրվա նիստից հետո կայացած ճեպազրույցում, այսօրվա դրությամբ արտոնյալ վարկերից օգտվել է մոտ 43 հազար ֆերմերային տնտեսություն 32 մլրդ դրամ ընդհանուր գումարով: Սերգո Կարապետյանը հավելել է, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ այս ծրագիրը շարունակական է լինելու, իսկ գարնանացանի կազմակերպման համար նախատեսվում է ընդհանուր առմամբ 7,5 մլրդ դրամի արտոնյալ վարկ հատկացնել գյուղացիներին:Ավելին, ըստ նախարարի, ծրագիրը կշարունակվի, և աշնանը գյուղացիները կկարողանան կրկին նույն գումարի վարկեր ստանալ: Գյուղնախարարը խոստացավ, որ առաջիկայում վարկավորման պայմանները կբարելավվեն ինչպես վարկի նվազագույն չափի, այնպես էլ մարման ժամկետի առումով:2011թ. ապրիլի 1-ի որոշմամբ կառավարությունը արտոնյալ գյուղատնտեսական վարկեր է տրամադրում տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, որից 4 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, առանձին մարզերում՝ նույնիսկ 6 տոկոսը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |