Կարեն Գրիգորյանը շարունակում է վստահ ելույթ ունենալ Քափել լա Գրանդում

Կարեն Գրիգորյանը շարունակում է վստահ ելույթ ունենալ Քափել լա Գրանդում

PanARMENIAN.Net - Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո ունի 5 միավոր և մի խումբ այլ շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը:

Գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Ղարամյանը և Էլինա Դանիելյանը առաջատարներից հետ են մնում կես միավորով:

7,5 միավորով աղյուսակը գլխավորում է Օմիդ Նորուզին (Իրան):

Իսկ Իրանի Մաշհադ քաղաքում անցկացվող օփենում տասը տուրից հետո Սարգիս Մանուկյանն ունի 6,5, Արմինե Բաբայանը` 6 միավոր:

Օմիդ Նորուզին (Իրան) վաստակել է 9,5 միավորով և, անկախ վերջին տուրի արդյունքներից, ապահովել է իր հաղթանակը մրցաշարում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---