Գ.Սահակյան. ԱԺ-ն լուծարելու դեպքում 5 տոկոս հավաքած «Ժառանգությունն» իր տունը քանդում է![]() 28 փետրվարի 2013 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը աբսուրդ է համարում նախագահական ընտրություններից հետո խորհրդարանի լուծարումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: «Խորհրդարանը լուծարվի, որ ի՞նչ լինի»,- լրագրողների հետ զրույցում հարցրեց Գալուստ Սահակյանը և ավելացրեց. «Խորհրդարանը լուծարելու դեպքում 5 տոկոս հավաքած «Ժառանգությունը» իր տունը քանդում է»: ԱԺ ՀՀԿ խմբվակցության ղեկավարը հայտարարեց, որ ընդդիմության կողմից առաջարկությունների որևէ փաթեթ չկա, դրանք ընդամենը նախնական զրույցի արդյունքներ են: Հարցին` ի՞նչ է պատրաստ զիջել իշխանությունը բանակցությունների ընթացքում արևէ արդյունքի հասնելու համար, Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Մենք որևէ բան զիջելու չունենք»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |