Օբմուդսմենը դիմել է փոխվարչապետին. Ընտրատեղամասերի մեծ մասը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար

Օբմուդսմենը դիմել է փոխվարչապետին. Ընտրատեղամասերի մեծ մասը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց  համար

PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների ընթացքում ստացված մի շարք ահազանգերով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից անցկացված մշտադիտարկումների արդյունքները վկայում են այն մասին, որ հանրապետությունում ընտրական տեղամասերի մեծամասնությունը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց մուտքի համար: Այսինքն, հաշմանդամություն ունեցող անձինք փաստացի զրկվում են իրենց ընտրելու իրավունքից:

Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով դիմել է փոխվարչապետին.

« Տվյալ հարցը պահանջում է առավել հրատապ լուծում` հաշվի առնելով սույն թվականի մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները: Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ խնդրում ենք Ձեր հանձնարարականը համապատասխան մարմիններին՝ ձեռնարկել անհրաժեշտ և արդյունավետ միջոցներ հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու նպատակով»,- ասված է Պաշտմանի դիմումում :

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---