ԱԺ նախագահը Ր.Հովհաննիսյանի առաջարկները ողջամիտ չի համարում, Ռ. Հակոբյանն էլ` ԱԺ նախագահինը28 փետրվարի 2013 - 15:52 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը նոր կառավարության մաս կազմելու հարց չի քննարկել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:Անդրադառնալով այսօր ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը, նա նշեց, որ քանի դեռ բանակցությունները շարունակվում են վերջնական ասելիք չունեն: «Մենք, բնականաբար, ուզում ենք, որ բանակցությունները նորմալ արդյունք ունենան, և բանակցությունների ընթացքում բացահայտումներ անելը չի նպաստում բանակցությունների նորմալ ընթացքին և ավարտին: Բնականաբար, եթե համաձայնություն լիներ, կասինք, որ համաձայնություն կա, բայց քանի որ նման բան չենք ասում, նշանակում է, որ կան վիճելի կետեր»,- ասաց Ռուբեն Հակոբյանը` չմանրամասնելով, թե որոնք են այդ վիճելի կետերը: Հարցին, թե իշխանությունը հակվա՞ծ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իշխանությունն այս պահին քննարկում է այդ հարցը: Ինչ վերաբերում է երեկ լրագրողների հետ հանդիպմանը Հովիկ Աբրահամյան հայտարարությանը, թե ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները ողջամիտ չէին. որ «Ժառանգությունը» տարբեր առաջարկներ կարող է ներկայացնել` ընդհուպ մինչև կառավարությունում տեղեր զբաղեցնելը, ինչը ողջամիտ առաջարկություն է, Ռուբեն Հակոբյանը նշում է, որ իրենք էլ դիտում են, որ այդ առաջարկությունը ողջամիտ չէ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |