Կառավարությունը մտադիր է սեփականաշնորհել Երևանի ոսկերչական գործարանը![]() 28 փետրվարի 2013 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հիմք ընդունելով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի 2011 թ. ֆինանսական արդյունքները` կառավարությունը որոշել է թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2011 թ. տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին։ Որոշման նախագծի քննարկման ժամանակ նշելով, որ պետական մասնակցությունն ընկերությունում 80 տոկոս է, վարչապետն արծարծել է ձեռնարկության սեփականաշնորհման հարցը։ Տիգրան Սարգսյանը ՊԵԿ-ին հանձնարարել է իրականացնել ԲԲԸ-ի համալիր ստուգում, որպեսզի ճշտորեն որոշվի նրա շուկայական գինը` սեփականաշնորհումն արդյունավետ իրականացնելու նպատակով։ Վարչապետն առաջարկել է քննարկել նաև ընկերության բաժնետոմսերը բորսայի միջոցով վաճառելու հնարավորության հարցը։ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն էկոնոմիկայի նախարարությանն է ներկայացրել ծրագիրը, որի հիմքում է այն մեկ այլ գործարանին, առավել շահութաբեր «Երևանի Ոսկերչական գործարան-1 «Գնոմոնին» վաճառելը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |