MOODY INTERNATIONAL-ը հաստատել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՅԻ» համապատասխանությունը միջազգային ստանդարտներին![]() 28 փետրվարի 2013 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Փետրվարին աշխարհահռչակ Moody International աուդիտորի ներկայացուցիչները անցկացրել են ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության աուդիտ: Մասնավորապես, մասնագետները ստուգել են կորպորատիվ հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակը ինչպես գույքային, այնպես էլ անձնական ապահովագրության գծով, վերաապահովագրության բաժինը, ինչպես նաև հայտերի կարգավորման կենտրոնները: Աուդիտի ընթացքում չի հայտնաբերվել ոչ մի անհամապատասխանություն: Կարևոր է այն փաստը, որ ISO 9001:2008 որակի ստանդարտին համապատասխանելու համար ընկերությունը պետք է զարգանա, անընդհատ բարելավելով որակի համակարգը: Ավարտական հանդիպման ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը նշեց. «Մենք ստանձնել ենք պատասխանատվություն զարգացնելու Հայաստանի ապահովագրական շուկան, ինչը հնարավոր է իրագործել միայն այն դեպքում, եթե ինքներս զարգանանք շուկայից առաջ: Հենց այդ պատճառով մեզ համար շատ կարևոր են այս ստուգման արդյունքները` Moody-ի բարձրակարգ մասնագետների գնահատականը հաստատել է, որ մեր ընտրած ուղղությունը ճիշտ է: Մեզ մնում է միայն ներդնել ջանքեր նպատակներին հասնելու համար ինչպես ընկերության ներսում, այդպես էլ շուկայում: Ամենակարևոր արդյունքը, որին մենք այսօր հասել ենք, ընկերության հաճախորդների գոհունակությունն է»: Հիշեցնենք, որ առաջին անգամ Moody International ներկայացուցիչները ժամանել են Հայաստան 2011 թվականի դեկտեմբերին: Առաջին այցի արդյունքը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանության ISO 9001:2008 սերտիֆիկատի շնոհրհումն էր: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը միակն է Հայաստանի ապահովագրական շուկայում, որ ունի որակի սերտիֆիկատ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |