ՀՀ ժամանած ՆԱՏՕ-ի գնահատող խումբը վաղը գնում է![]() 28 փետրվարի 2013 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) շրջանակներում ՀՀ ՊՆ հանձնառությունների ընթացքը գնահատելու նպատակով փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում ՆԱՏՕ-ի գնահատող խումբը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Փետրվարի 25-ին խմբի անդամներն այցելել են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, որտեղ նրանց ներկայացվել է բրիգադի գործունեության վերաբերյալ զեկույց, անդրադարձ կատարելով խաղաղության աջակցության միջազգային գործողություններին զորամիավորման ստորաբաժանումների մասնակցության, բրիգադի կարողությունների զարգացման և փոխգործունակության ամրապնդման ընթացքի վերաբերյալ: Փետրվարի 26-ից 27-ը գնահատող խումբը ՀՀ ՊՆ-ում հանդիպումներ է ունեցել ՊՆ և ԶՈւ ԳՇ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, միտված Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարման շուրջ քննարկումներին: Փետրվարի 28-ին ՆԱՏՕ-ի գնահատող խմբի ղեկավար Գի Ժերբոյին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարը: Հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի փորձագետը զեկուցել է գնահատման այցի արդյունքների մասին: Պաշտպանության նախարարն իր հերթին, կարևորելով պարոն Գ.Ժերբոյի բազմամյա ներդրումը ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի պաշտանական գերատեսչության փոխգործունակության ամրապնդման հարցում, վերջինիս պարգևատրել է «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալով: Գնահատող խմբի այցի արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում նախանշվել են նաև Հայաստանի հանձնառությունների կատարման շուրջ Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ համագործակցության հետագա ուղիները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |