Օլեգ Սմիրնով. Ղարաբաղյան հակամարտությունը դարձել է խոշոր խաղացողների ազդեցության լծակ տարածաշրջանի վրա![]() 28 փետրվարի 2013 - 18:09 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության հիմնական առաջնայնությունների թվում է ԱՊՀ սառեցված հակամարտությունների կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի ակտիվացումը, Analitika.at.ua-ին տված մեկնաբանության մեջ ասել է ուկրաինացի փորձագետ, «Քաղաքականություն» վերլուծական կենտրոնի միջազգային նախագծերի համակարգող Օլեգ Սմիրնովը: «Փետրվարի 5-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ և իր աջակցությունն է հայտնել միջնորդական ջանքերին բանակցությունների ակտիվացման ու հրադադարի պահպանման ուղղությամբ: Այսօր, ցավոք, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը սրվում է: Գնալով ավելի հաճախ են Ադրբեջանի առաջին դեմքերը կոչ անում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծել, աճում է զինված բախումների ինտենսիվությունը, Բաքվում սպառնում են ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները: Այս ամենն անթույլատրելի է: Ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտությունը վաղուց արդեն խոշոր աշխարհաքաղաքական խաղացողների համար տարածաշրջանում իրավիճակի վրա ազդելու լծակ է դարձել, ինչը նրանք օգտագործում են մարտավարական ու ռազմավարական խնդիրների լուծման համար, և բնականաբար, այն չի կարող դյուրին լուծում ունենալ: Տրամաբանական է, որ այս պայմաններում պաշտոնական Կիևի ջանքերն ուղղված են Կովկասում խաղաղության ամրապնդմանը, հրադադարի պահպանմանն ու հակամարտության լուծմանը միջազգային իրավական նորմերի հիման վրա»,-ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |