Սոֆիայում հայկական խաչքարի մոտ ծաղկեպսակ է դրվել ի հիշատակ Սումգայիթի անմեղ զոհերի![]() 28 փետրվարի 2013 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Սոֆիայի «Երևանյան» պուրակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակ զետեղելու արարողություն` ի հիշատակ Սումգայիթի անմեղ զոհերի: Արարողությանը ներկա էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Բուլղարիայի Հայ Առաքելական Եկեղեցու Բուլղարիայի Թեմի Առաջնորդական տեղապահ վարդապետ Տեր Աբգար Հովակիմյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Թեմական Խորհրդի Ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, Սոֆիայի եկեղեցական և թեմական խորհրդի ղեկավարներ և անդամներ, հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական և հասարակական այլ կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մտավորականներ: Արարողությունից հետո Սոֆիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան սուրբ պատարագ: Նույն օրը հոգեհանգստյան պատարագներ մատուցվեցին նաև Բուլղարիայի Պլովդիվ, Վառնա և Բուրգաս քաղաքների եկեղեցիներում: Փետրվարի 27-ին Բուլղարիայում գործող «Հայ դատ» հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան` «Սումգայիթ. ողբերգությունից 25 տարի անց» խորագրով: Զեկույցներով հանդես եկան բուլղարահայ և բուլղար մտավորականներ ու գիտնականներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը: Իր ելույթում դեսպանը նշեց, որ Սումգայիթը դարձել է Հայաստանի հետ վերամիավորման պահանջով Արցախի հայության օրինական կամարտահայտման պատասխանը և ամբողջ խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների վարած հայատյաց քաղաքականության մարմնացումը` ընդգծելով, որ Սումգայիթի ջարդերին մասնակցած ադրբեջանցի հրոսակները ոչ միայն չդատապարտվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից, այլև արժանացան պետական բարձր պարգևների ու պաշտոնների: Շարունակելով իր խոսքը` դեսպանը զուգահեռ անցկացրեց` նշելով, որ 25 տարի անց, ի դեմս Սաֆարովի տխրահռչակ գործարքի, Ադրբեջանը հերոսացնելով մարդասպանին այսօր ևս շարունակում է այդ նույն քաղաքականությունը: «Մինչդեռ Սումգայիթի մասին ճշմարտությունը հարկավոր է իմանալ այնպես, ինչպես Նյուրնբերգյան դատավարության նյութերն են անհրաժեշտ մարդուն, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր ցեղասպանություններից»,-իր խոսքն ամփոփեց դեսպան Սհոյանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Զեկույցներով հանդես եկան նաև բուլղարահայ և բուլղար մտավորականներ ու գիտնականներ, որոնք, հանգամանորեն անդրադառնալով ոչ միայն բուն սումգայիթյան իրադարձություններին, այլև հայ ազգաբնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող էթնիկ տեղահանման քաղաքականությանը, դատապարտեցին սումգայիթյան ջարդերը և միավորվեցին մի ընդհանուր առաջարկի շուրջ` կազմել դատապարտող հայտարարագիր և հրապարակել այն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |