Իրանում ադրբեջանցիներն անկարգություններ են սկսել մարզադաշտում. 22 ակտիվիստ ձերբակալվել է![]() 28 փետրվարի 2013 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Ասիական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Տրակտոր» (ԱՄԷ) - «Էլսեզիր» (ԻԻՀ) հանդիպումից հետո Թավրիզի «Սահանդ» ազգային մարզադաշտում իրենց Հարավային Ադրբեջանի ազգային-ազատագրական շարժման մասնակիցներ անվանող ակտիվիստներն անկարգություններ են սկսել: 72 հազար հանդիսատես տեղավորող մարզադաշտում մոտ 100 ակտիվիստ պաստառներ են բարձրացրել «Կեցցե Ադրբեջանը», «Թուրքերենը՝ դպրոցներում», «1992թ. Խոջալուի ցեղասպանություն», «Ոչ թե Իրան, այլ Հարավային Ադրբեջան» և այլ գրություններով ու վանկարկել այդ գրությունները: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Խաղից հետո ակցիայի մասնակիցները նաև փողոցներում են շարունակել անկարգությունները, խանգարել երթևեկությանը: Իրանի իրավապահ մարմինները փորձել են հանդարտեցնել իրավիճակը, թույլ չտալ ակտիվիստների նման պահվածքը: 22 ակտիվիստ ձերբակալվել է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |