Ր. Հովհաննիսյանը խոստացավ մարտի 2-ի հավաքին ներկայացնել ամսվա գործողությունների ծրագիրը![]() 28 փետրվարի 2013 - 18:54 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյաննայսօր Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ակտիվ պայքարում են սոցիալական ցանցերում, սակայն հորդորեց տանը համակարգիչների առաջ չնստել, քանի որ «գործը պետք է հրապարակում արվի»: Իր ելույթի ընթացքում «Ժառանգության» առաջնորդն ասաց, որ ապագա անելիքները պետք է քննարկի հավաքվածների հետ և տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյան առաջարկել է հենց հրապարակում ներկայացնել ապագա կառավարության կազմը, բայց չմանրամասնեց ովքեր են լինելու նրանք և երբ է ներկայացվելու այդ կազմը: «Մեր ազգի բռունցքը կերևա մարտի 2-ին. այդ հավաքի ընթացքում ես շատ ու շատ հարցերի կպատասխանեմ շատ հստակ ու կկիսվեմ մարտ ամսվա մեր գործողությունների ծրագրով»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: նա ևս մեկ անգամ տեղեկացրեց, որ վաղը՝ժամը 12.00-ին, հրապարակում մամուլի բաց ասուլիս կլինի, որից հետո երթով կգնան Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |