Հունաստանում տեղի է ունեցել Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում![]() 28 փետրվարի 2013 - 22:00 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում ՀՀ դեսպանության և երկրում գործող հայկական համայնքային կառույցների կազմակերպությամբ Աթենքի Նեա Զմիրնի թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի է ունեցել Արցախյան շարժման 25-ամյակին և Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Հայ առաքելական և Հայ կաթոլիկ եկեղեցիների հոգեւորականների կողմից անցկացվեց հոգեհանգստյան արարողություն` Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ: Ելույթներով հանդես են եկել Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը և Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Դավիթ Պետրոսյանը: Միջոցառմանը ներկա էին Հունահայոց Ազգային Վարչության ատենապետն ու անդամներ, Հունաստանում ՀՅԴ և ՌԱԿ կուսակցական կառույցների ղեկավարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի մասնաճյուղի ատենապետը, Հունահայկական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահն ու վարչության անդամները, հունահայ համայնքի և համայնքային կառույցների, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |