Լևոն Արոնյան. Եթե իմ լավագույն խաղը ցույց տամ, կարող եմ հաղթել հավակնորդների մրցաշարում![]() 1 մարտի 2013 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը շարունակում է Ջերմուկում նախապատրաստվել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայ շախմատիստը խոստովանել է, որ մարզվում է իր թիմի հետ: «Մարզումները լավ են անցնում, վաղուց էի ցանկանում հավաքվել տղաների հետ ու շատ աշխատել, և ահա հաջողվեց: Ամեն ինչ գնում է ըստ պլանի: Օրական ես 6 ժամ եմ մարզվում, չեմ մոռանում նաև ֆիզիկական պատրաստվածության մասին»,-ասել է Արոնյանը: Ըստ շախմատիստի, նա հատկապես աշխատում է սկզբնախաղի վրա, ինչպես և մյուս շախմատիստները: ՖԻԴԵ-ի վարկանիշում երրորդ տեղը զբաղեցնող շախմատիստը գտնում է, որ անցյալ տարի հենց առաջին իսկ հանդիպման ժամանակ զիջել է Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան), քանի որ նման մրցաշարերում մասնակցության փորձ չուներ: «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել նման մրցաշարի: Միևնույն ժամանակ, ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ պայքարելու նման ուժեղ շախմատիստների հետ: Ես, ինչպես և մյուս 7 շախմատիստները, կաշխատեմ հաղթել: Եթե իմ լավագույն խաղը ցույց տամ, ապա դա ինձ մոտ կստացվի»,-հավելել է նա: Արոնյանը Լոնդոն կմեկնի մարտի 11-ին, իսկ մրցաշարը կկյանա մարտի 14-ից ապրիլի 1-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |