Վիկ Դարչինյանը ապրիլին մենամարտ կանցկացնի![]() 1 մարտի 2013 - 12:22 AMT PanARMENIAN.Net - IBF, WBC, WBA վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը ապրիլի 13-ին կամ էլ ապրիլի վերջին կանցկացնի մենամարտ: Այս մասին բռնցքամարտիկն ասել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: «Ես փոխել եմ իմ պրոմոութերին, կրկին հիանալի հարաբերություններ ունեմ Գերի Շուի հետ, սակայն իմ ցանկացած մենամարտերն անցկացնելու համար պետք է համագործակցել այլ պրոմոութերների հետ: Երկու հավանական մրցակից կա, ում հետ մենամարտելու եմ ապրիլին, միայն մեկի անունն է դեռ հայտնի, դա մեքսիկացի Խոսե Արմանդո Սանթա-Կրուզն է»,- նշել է Դարչինյանը: Նրա խոսքով, մենամարտը կկայանա Նյու Յորքում կամ էլ Լոս Անջելեսում: Հիմա նա մարզվում է և պատրաստվում այդ հանդիպմանը Սիդնեյում: Բայց բռնցքամարտիկը չի հրաժարվել Նոնիտո Դոնեյրին հանդիպելու մտադրությունից: Նա ընդգծել է, որ շարունակվում են նրա հետ բանակցությունները, ինչպես նաև անպայման ցանկանում է ռևանշ անցկացնել Աբներ Մարեսի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |