Գ.Սահակյան. Մարդիկ հուզված են, միտինգներ են անում, մենք միշտ պատրաստ ենք համագործակցության![]() 1 մարտի 2013 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Աժ արտահերթ նիստ հրավիրելու հարցը դեռևս հստակեցված չէ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Բանակցությունները շարունակվում են, և մինչև դրանք չավարտվեն, որևէ հրապարակային հայտարարություն անելը կարող է խոչընդոտել բանակցությունների ընթացքին»,- նկատեց նա: ՀՀԿ խմբակցության ղեկավարընշեց, որ ԱԺ նախագահի մոտ ընթացող խորհրդակցություններին խորհրդարանը ցրելու հարց չի քննարկվում. «Քննարկվում է երկրում առկա խնդիրները համատեղ լուծելու քաղաքական օրակարգի ձևավորման հարցը»: Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքն անձամբ կողմ չէ այս հարցի շուրջ նման քննարկումներին, բայց քանի որ, ըստ նրա, մարդիկ հուզված են, միտինգներ են անում, ուզում են երկխոսել, իրենք միշտ պատրաստ են համագործակցության: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |