Մարտի 1-ից Ռուսաստանը կնախագահի ՄԱԿ ԱԽ-ում

Մարտի 1-ից Ռուսաստանը կնախագահի ՄԱԿ ԱԽ-ում

PanARMENIAN.Net - Մարտի 1-ից Ռուսաստանը կնախագահի ՄԱԿ Անվտանգության խորհրդում, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ Խորհրդի աշխատանքը մարտին ինտենսիվ կլինի, հաշվի առնելով միջոցառումների հագեցած ծրագիրն ու ընդունման ներկայացված փաստաթղթերի քանակը: «Ռուսաստանյան նախագահության ընթացքում գլխավոր թեման կլինի կարգավորումն Աֆղանստանում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մարտի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ տեղի կունենա ՄԱԿ ԱԽ բաց նիստը Աֆղանստանի վերաբերյալ: Ուշադրության կենտրոնում կլինի նաև Մերձավոր Արևելքը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---