Վերին Լարսն անցել է աշխատանքի ամառային ռեժիմի![]() 1 մարտի 2013 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ից Վերին Լարսի անցակետը կաշխատի ամառային ռեժիմով, աշխատանքի տևողությունը կերկարի չորս ժանով: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԴԾ Հյուսիսային Օսեթիայի սահմանապահ վարչության մամլո ծառայությունը: Ըստ վրաց և ռուս փորձագետների Երևանում և Կազբեգիում ձեռք բերված համաձայնության, որը կնքվել է Շվեյցարիայի ներկայացուցիչների մասնակցությամբ և հաստատվել ՌԴ ու Վրաստանի ԱԳՆ նոտաներով, Վերին Լարսի անցակետը գարնան և ամռան ամիսներին կաշխատի 06.00-22.00-ն: Ձմռանն անցակետն աշխատում է 7.00-19.00-ն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |