ՀՀ ՊՆ-ՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ 3 ՓՈՒԼԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը ստորագրեցին «Հրթիռային վառելիքի բաղադրիչների պաշարների` մելանժի վերացման ծրագրի 3 փուլի իրականացման մասինե փոխըմբռնման հուշագիր: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Ծրագրի իրականցման արդյունքում մելանժը վերամշակվում է ընդունելի եւ էկոլոգիապես մաքուր պարարտանյութի, որը օգտագործվելու է թթվա-հիմնային հաշվեկշռով (pH) աղքատ հողերը պարարտացնելու համար: Շնորհակալություն հայտնելով նախարարին` Վլադիմիր Պրյախինը փաստեց, որ ծրագրի երեք փուլերի իրականացմանը նպաստեց ՀՀ ՊՆ բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից ցուցաբերած օրինակելի աջակցությունը:


 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---