Սումգայիթյան հանցագործության 25- ամյակին նվիրված միջոցառումներ են անցել Վրաստանում 1 մարտի 2013 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո և ոճրագործությանը զոհ դարձած հայերի ոգեկոչման արարողություն: Թբիլիսիի Ս.Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ) եկեղեցում Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի հանդիսապետությամբ և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի, եկեղեցու հոգևոր դասի և դեսպանության կազմի, ինչպես նաև հայ համայնքի մշակութային, կրթական ու մարզական միությունների ղեկավարների և այլ ներկայացուցիչների մասնակցությամբ մատուցվեց Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և Կիրովաբադում հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների, տեղահանման քաղաքականության և պետականորեն կազմակերպված հանցագործության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագ: Սրբազան հայրն իր քարոզում հատուկ անդրադարձ կատարեց քառորդ դար առաջ Սումգայիթում և այլ բնակավայրերում հայազգի բնակչության հանդեպ կատարված ոճրագործությանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Այնուհետև Վրաստանի մշակութային և հասարակական տարբեր հաստատությունների և հայ համայնքի մեծաքանակ ներկայացուցիչների մասնակցությամբ «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացավ հուշ-երեկո, որի բացման խոսքով հանդես եկավ դեսպան Հովհաննես Մանուկյանը: Հայաստանի դեսպանն իր խոսքում, մասնավորապես, նշեց նախորդ դարի 80-ականների վերջին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ և թողտվությամբ իրականացված վայրագությունների, մինչ օրս շարունակվող պատմական փաստերի խեղաթյուրման և զեղծարարությունների, ներկայիս բանակցային գործընթացում Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական մոտեցումների և հայատյացության քարոզչությանն ուղղված անհեռատես քաղաքականության հետևանքների մասին: Այնուհետև Արցախի պատմության և նրա ազգաբնակչության ինքնորոշման օրինական պահանջի վերաբերյալ պատմական և փաստավավերագրական դասախոսությամբ հանդես եկավ պատմաբան Կարեն Հովհաննիսյանը: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին նաև հատվածներ սումգայիթյան, ինչպես նաև Բաքվի և Մարաղայի իրադարձությունների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմերից: Երեկոյի ավարտին գնահատանքի և օրհնության խոսքով հանդես եկավ Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |