Հայաստանում կանցակցվի Սումի-է գեղանկարչության վարպետության եռօրյա դասընթաց![]() 1 մարտի 2013 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-3-ը «Նկարիչների միությունում» կանցկացվի Թեյախմության արարողություն, որի ընթացքում կցուցադվի Իկեբանական արվեստը և կանցկացվի Սումի-է գեղանկարչության վարպետության դասընթաց: Սա Հայաստանում անցկացվող Թեյախմության 4-րդ արարողությունն է, որը նախաձեռնել են Ճապոնիայի դեսպանատունը Հայ-Ճապոնական «Հիկար» գիտակրթամշակությաին կենտրոնի հետ համատեղ: Կենտրոնի փոխնախագահ Լուսինե Թանգյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վարպետության դասերը կանցկացնի Ճապոնիայի Իկեբանական արվեստի «Իկենոբու» դպրոցի մասնագետը: «Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել միջոցառումներին: Վարպետության դասընթացների համար մասնակիցները նախօրոք գրանցվել են: Այժմ մասնակիցների թիվը լրացել է, բայց մնացած ցանկացողները կարող են ներկա գտնվել դասերին որպես դիտորդ»,-ասաց նա: Թեյախմությունը կմեկնարկի այսօր: Բացման արարողությունը տեղի է կունենա Նկարիչների միության շենքի 1-ին հարկում ժամը 18:30-ին: Իկեբանան ծաղկեփունջ կազմելու արվեստ է, որի հայրենիքը համարվում է Ճապոնիան: Այն սկզբնավորվել է 15-րդ դարում, որպես թեյի ծիսակատարություն: Իսկ Սումի-է-ն գեղանկարչության տեսակ է, որն արվում է ջրով և տուշով: Ճապոնիայում այս արվեստը ծագել է 13-րդ դարի կեսին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |